Յու. Մերզլյակով. Դժվար է ակնկալել, որ Մայնդորֆի հռչակագրի մեկնաբանություններն Երեւանում ու Բաքվում կարող են համընկնել17 նոյեմբերի 2008 - 14:33 AMT PanARMENIAN.Net - «Ինձ համար դժվար է մեկնաբանել ադրբեջանցի քաղաքական գործիչների հայտարարությունները Մայնդորֆի հռչակագրի վերաբերյալ: Ես չեմ կարծում, թե Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Խազար Իբրահիմը պետք է յուրովի մեկնաբանի այս փաստաթուղթը: Վիեննայում կայացած վերջին հանդիպմանը Ադրբեջանի ներկայացուցիչ Իսմայլովը եւս փորձում էր բացատրել մեզ, թե ինչ է ստորագրել նախագահ Ալիեւը Մոսկվայում»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, Բաքվում նոյեմբերի 13-ին համանախագահների հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահը նշել է, որ դրական է վերաբերվում հռչակագրին: «Բնականաբար, դժվար է ակնկալել, որ Մայնդորֆի հռչակագրի մեկնաբանություններն Երեւանում ու Բաքվում կհամընկնեն: Սակայն ես կարող եմ ասել, որ այս փաստաթղթում չկա կոնկրետ որոշում: Մեկ բան կարող եմ ասել` այն կազմված է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա եւ հաշվի է առնում Մադրիդյան սկզբունքները»,-ասել է Մերզլյակովը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |