Բադասյան.Կոշտ պայքարելու ենք «օրենքով գողերի» ու հանցավոր խմբերի դեմ![]() 9 դեկտեմբերի 2019 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կոշտ պայքար է իրականացվելու «օրենքով գողերի», հանցավոր խմբերի դեմ: Այս մասին, Panorama.am-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նախարարը նշել է, մարդու իրավունքները գերակա են և որքան էլ օրենսդրական դաշտում խիստ լինի հանցավորության դեմ պայքարը, միևնույն է մարդու իրավունքները պաշտպանված են լինելու։ «Կոշտ պայքար է իրականացվելու «օրենքով գողերի», հանցավոր խմբերի դեմ։ Այդ մարդկանց հասարակության շրջանում գործելու որևէ հնարավորություն չպետք է տրվի»,- նշել է Ռուստամ Բադասյանը։ Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, անդրադառնալով Հայաստանում մեկնարկած «օրենքով գողերի» դեմ պայքարին, նշել է, որ պետք չէ հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել հանցավոր երևույթների նկատմամբ, բայց միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել մարդու իրավունքները: «Վրաստանում մենք անում ենք պայքար նույնատիպ հանցագործությունների դեմ՝ ըստ Եվրոպայի կոնվենցիայի չափորոշիչների։ Այժմ չեմ կարող ասել, որ մենք պայքարել ենք հանցավորության դեմ և ունենք հրաշալի արդյունքներ։ Սա ամենօրյա պայքար է, որը հարկ է զգուշավորությամբ իրականացնել։ Բայց այս պահին մենք չունենք «օրենքով գողեր», ովքեր Վրաստանում վերահսկում են իրավիճակը։ Հիմա անհրաժեշտ է պայքարել որոշ ազդակների դեմ, որոնք կարող են վերադարձնել այդ մշակույթը»,-ասել է Թեա Ցուլուկիանին։ Վրաստանում օրենքով գողերի դեմ պայքարը սկսվել է2003 թվականին։ 2019-ի նոյեմբերին առաջին ընթերցմամբ Հայաստաննի ԱԺ-ն ընդունեց քրեական ենթամշակույթը քրեականացնելու մասին օրինագծերի փաթեթը: Այն լայն քննարկման և բանավեճերի առարկա դարձավ: Որոշ պատգամավորներ համաձայն չէին օրինագծի ընդունմանը՝ համարելով այն անորոշ և ընդհանրացված: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |