Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը չի բացառում հայ սպայի մարդասպանին Ադրբեջան էքստրադիցիայի ենթարկելու հնարավորությունը17 նոյեմբերի 2008 - 15:06 AMT PanARMENIAN.Net - «Հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան էքստրադիցիայի ենթարկելու հնարավորություն կա, սակայն պաշտոնական Բուդապեշտը նման պարտավորություններ չունի: Հայ սպայի սպանության գործով դատավարությունն արդեն ավարտվել է եւ դատարանը հրապարակել է իր որոշումը»,-այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Քինգա Գյոնցը: Նրա խոսքերով, եթե Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու ժամանակը գա, ապա այդ հարցը մանրամասն կքննարկվի Հունգարիայում, քանի որ լուրջ մտավախություններ կան` պատիժ կկրի արդյո՞ք Ռամիլ Սաֆարովը հայրենիքում, թե ոչ: Հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանը կացնահարվեց Ռամիլ Սաֆարովի կողմից Բուդապեշտում` ՆԱՏՕ-ի անգլերեն լեզվի դասընթացների ժամանակ 2007թ. փետրվարի 19-ին: 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտեց Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջիկա 30 տարիներին: 2007թ. փետրվարին Հունգարիայի Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ թողեց: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |