Պապիկյան. Նոր ԱԷԿ-ի կառուցումը չի քննարկվում, գործող էներգաբլոկը կարող է աշխատել մինչև 2026-ը![]() 10 դեկտեմբերի 2019 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը առաջիկայում նոր ատոմակայան կառուցելու հեռանկար չի քննարկում: Այս մասին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, հաղորդում է Aysor.am-ը: «Հիմա Ռուսաստանը, Կորեան, ԱՄՆ-ն ավելի փոքր հզորությամբ ատոմակայանների պրոեկտներ ունեն, բայց դրանք դեռևս գործարկված չեն: Չեմ բացառում, որ ինչ-որ փուլում, երբ դրանք կգործարկվեն՝ Հայաստանը նման խնդիր կարող է դնել իր առաջ, բայց այս պահին այս էներգաբլոկը կարող է իր գործունեությունը շարունակել նախ մինչև 2026 թվականը, մինչդեռ հնարավոր է այն շահագործել մինչև 2036 թվականը», - ասել է նախարարը: Նախարարը նշել է նաև, որ Ռուսաստանի կողմից համաձայնություն է ստացվել ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար նախատեսված վարկի երկարացման ժամկետների մասով: «Այս տարվա ընթացքում քննարկվում էր վարկի երկարացման խնդիրը: Այս պահին ունենք փոխհամաձայնություն և ՌԴ ֆինանսների նախարարի կողմից արդեն իսկ երկարացման համաձայնություն ստացվել է», - ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |