Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկը ՀՀ կարտահանձնվի

Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկը ՀՀ կարտահանձնվի

PanARMENIAN.Net - Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդրի որդի Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը:

Այս մասին է հայտնել ֆբ-էջում գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նա նշել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Նարեկ Սարգսյանի տեղափոխումը:

2018-ի դեկտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել էր Պրահայում, Ֆրանկլին Գոնսալեսի անվամբ գվատեմալական անձնագրով:

Սարգսյանի դեմ հարուցված է քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: Մանրամասները՝ «Սարյանի նկարներ, զենք ու թմրանյութ․ Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկը հետախուզվում է» նյութում։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---