Ֆասիե. Ղարաբաղի ժողովուրդն ընդգրկված է բանակցային գործընթացում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հիանալի տեղեկացված են հակամարտության կարգավորման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների դիրքորոշման մասին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն: «Մենք շատ հաճախ ենք լինում Ստեփանակերտում եւ սխալ կլինի ասել, թե Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում գործընթացին: Այս փուլում ես կասեի, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ընդգրկված է բանակցային գործընթացում»,-ասել է Ֆասիեն:



Ֆրանսիացի դիվանագետը համոզված է, որ վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները նստելու են բանակցությունների սեղանի շուրջ: «Ես բազմիցս եմ ասել դա եւ կրկնում եմ եւս մեկ անգամ»,-ասել է Բ.Ֆասիեն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---