ՊԵԿ. էլշարժիչով մեքենայի համար սահմանված մաքսատուրքը կդառնա 15% (վիդեո) 12 դեկտեմբերի 2019 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Բացառապես էլեկտրական շարժիչով մեքենայի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափը գործող 10%-ի փոխարեն դառնալու է 15%: Այս մասին հայտնում են պետական եկամուտների կոմիտեից: ՊԵԿ-ը հրապարակել է տեղեկատվական հոլովակ այն մասին, թե ինչպես կփոխվի բացառապես էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցների մաքսազերծումը 2020թ. հունվարի 1-ից հետո` Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներից ներկրելիս: Մասնավորապես` բացառապես էլեկտրական շարժիչով մոտոցիկլետի և հեծանվի դեպքում պահպանվելու է 14% մաքսատուրքը: Կոմիտեն հիշեցնում է, որ մինչև 2022-ի հունվարի 1-ը նշված փոխադրամիջոցների ներմուծումը և օտարումն ազատված են ԱԱՀ-ից: Ֆիզիկական անձինք անձնական օգտագործման նպատակով ներմուծած փոխադրամիջոցների արժեքը պետք է հայտարարագրեն ուղևորային մաքսային հայտարարագրում: Իրավաբանական անձինք պետք է մաքսային արժեքը հայտարարագրեն ապրանքային հայտարարագրում: ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ եթե 2019 թվականին ներկրված տրանսպորտային այս միջոցների համար մինչև տարեվերջ գրանցվի ուղևորային մաքսային կամ ապրանքային հայտարարագիր, այլ ոչ թե տարանցման հայտարարագիր, մաքսազերծումը կկատարվի 2019-ի գործող դրույքաչափերով: Իսկ տարանցման հայտարարագիր ունենալու դեպքում, եթե ուղևորային մաքսային կամ ապրանքային հայտարարագրերը գրանցվեն 2020-ի հունվարի 1-ից սկսած, կհաշվարկվեն նոր դրույքաչափերը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա |