Այժմ ամենակարեւորը ընդմիշտ հրաժարվելն է ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու գաղափարից17 նոյեմբերի 2008 - 16:58 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խումը պետք է բանակցություններ վարի հակամարտող կողմերի միջեւ, այլ ոչ թե երկրների միջեւ: Այդ մասին Երեւանում «Անդրկովկաս. նոր իրողություններ, փոփոխություններ, հեռանկարներ» խորագրով խորհրդաժողովի բացմանը հայտարարել է հատուկ հանձնարարությունների դեսպան, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով, այժմ ամենակարեւորը ընդմիշտ հրաժարվելն է ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու գաղափարից: «Սակայն մենք բացասական դինամիկա ենք տեսնում Ադրբեջանի կողմից` սպառազինությունների մրցավազք, հակահայկական հիստերիա եւ վերջին միջադեպը Ֆիզուլիի շրջանում: Ես պետք է ընդգծեմ, որ ԵԱՀԿ-ն տվյալ դեպքում իրեն բավական հանդուրժող եւ թուլակամ է պահում, ինչը չի կարող դրական ազդեցություն ունենալ կարգավորման գործընթացի վրա»,-ասել է ռուս դիվանագետը: Նոյեմբերի լույս 16-ի գիշերը Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատը փորձել է ներխուժել ԼՂՀ Պաշտպանության բանակի թիկունք ԼՂՀ զինված ուժերի հարավ-արեւելյան ուղղությամբ, այդպիսով կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմի պահանջները: Մարտական հերթապահության մեջ գտնվող ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողների ձեռնարկած միջոցների շնորհիվ խումբը ետ է շպրտվել իր նախկին դիրքերը` ԼՂՀ առաջադիր դիրքերի մոտ թողնելով սպանված ադրբեջանցի զինծառայողի դին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ |