Էդուարդ Շարմազանով. Ռուսաստանի ակտիվացումը ղարաբաղյան գործընթացում նորմալ երեւույթ է

PanARMENIAN.Net - «Բոլորին արդեն վաղուց պարզ է, որ դարերի ընթացքում Ռուսաստանը աշխարհաքաղաքական շահեր է ունեցել Կովկասում` մասնավորապես, Հարավային Կովկասում, հետեւաբար, պաշտոնական Մոսկվան Կովկասում իր արտաքին քաղաքականությունը վարում է` ելնելով իր տարածաշրջանային շահերից: Մոսկվայում եռակողմ հանդիպում անցակցնելու Մոսկվայի նախաձեռնությունը եւ Մոյնդորֆյան հռչակագրի ստորագրումը նորմալ երեւույթներ են»,- այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի իշխող Հանրապետական Կուսակցության մամլո քարտուղար, ՀՀ խորհրդարանի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով, Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է եւ պետք է ջանքեր գործադրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Ես դրական եմ գնահատում Ռուսաստանի ակտիվացումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, հատկապես եթե հաշվի առնել, որ ԵԱՀԿ ՄԽ մնացած համանախագահ երկրները նույնպես ողջունել են Մոսկովյան հռչակագրի ստորագրման ՌԴ նախաձեռնությունը»,- ավարտել է Էդուարդ Շարմազանովը:



Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը հռչակագիր ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հռչակագրով նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորում միջազգային նորմերի եւ սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---