Նոր առաջարկ՝ ԱԳԲԱ Լիզինգից և «Ավանգարդ Մոթորս»-ից

Նոր առաջարկ՝ ԱԳԲԱ Լիզինգից և «Ավանգարդ Մոթորս»-ից

PanARMENIAN.Net - Ամփոփելով «Հաշվի, առ» արշավը՝ ԱԳԲԱ Լիզինգն ու «Ավանգարդ Մոթորս»-ը ևս մեկ բացառիկ առաջարկ են ներկայացրել: Մինչև տարեվերջ ԱԳԲԱ Լիզինգի միջոցով «Ավանգարդ Մոթորս»-ի ամբողջ մոդելային շարքից ձեռք բերելով որևէ ավտոմեքենա, հնարավորություն կընձեռվի օգտվելու հետևյալ պայմաններից՝

• տարեկան տոկոսադրույք՝ 0,01% (եվրոյի դեպքում),

• կանխավճար` 10%,

• միջնորդավճար՝ 1%,

• ԿԱՍԿՈ ապահովագրություն՝ 2,5-2,75%,

• 2 տարի մարման ժամկետ,

• լրացուցիչ այլ վճարների բացակայություն:

«2019 թվականին «Ավանգարդ Մոթորս»-ի հետ գործակցության արդյունքում լիզինգով տրամադրված ավտոմեքենաների ընդհանուր գումարը կազմել է մոտ 4 մլրդ դրամ: Գրանցված արդյունքը տպավորիչ է և մենք որոշեցինք այսքանով չսահմանափակվել: Մշակեցինք ևս մեկ առաջարկ, որի շնորհիվ մեր գործընկերները հնարավորություն կստանան մինչև տարեվերջ «Ավանգարդ Մոթորս»-ի ամբողջ մոդելային շարքից ավտոմեքենա ձեռք բերել հայաստանյան լիզինգային շուկայի համար աննախադեպ պայմաններով: Հույս ունեմ, որ մեր այս նոր առաջարկը նույնպես լայն արձագանք կստանա»,- նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:

ԱԳԲԱ Լիզինգն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինանսական խմբի անդամ է: Ընկերությունը ՀՀ-ում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---