Վլադիմիր Կազիմիրով. Մայնդորֆյան հռչակագիրը յուրօրինակ ֆենոմեն է![]() 18 նոյեմբերի 2008 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Շատ վատ է, որ 15 տարվա ընթացքում այդպես էլ ոչինչ չի արվել վստահության մթնոլորտի ստեղծման համար, հատկապես Ադրբեջանի կողմից: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Ռուսաստանից ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Նրա կարծիքով, Մայնդորֆյան հռչակագիրը, որում ասվում է վստահության միջոցառումների ամրապնդման մասին, յուրօրինակ ֆենոմեն է: «Բոլորովին նոր բան է տեղի ունեցել ղարաբաղյան կարգավորման գործում. երեք նախագահներ ստորագրել են մի փաստաթուղթ, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական եւ խաղաղ կարգավորումը: Ղարաբաղյան կարգավորման ողջ ընթացքում եղել է միակ դեպքը, երբ կողմերը նույնատիպ փաստաթուղթ են ստորագրել Թեհրանում 1992թ. մայիսի 7-ին, բայց մայիսի 8-ին Շուշին ազատագրվեց եւ փաստաթուղթն այլեւս անպետք դարձավ»,- ասել է ռուս դիվանագետը:Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները հռչակագիր ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |