ՀՀ համար նախատեսված Սու-30 ինքնաթիռները փորձարկվում են

ՀՀ համար նախատեսված Սու-30 ինքնաթիռները փորձարկվում են

PanARMENIAN.Net - Հայաստանի Զինված ուժերի համար նախատեսված ռուսական Սու-30ՍՄ կործանիչներն արդեն պատրաստ են: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռուսաստանաբնակ ռազմական մեկնաբան, «Նոր պաշտպանական պատվեր. Ռազմավարություններ» ռուսական ամսագրի «Ռազմավարություններ և տեխնոլոգիաներ» բաժնի գլխավոր խմբագիր Լեոնիդ Ներսիսյանը:

Ինքնաթիռները փորձարկումներ են անցնում պատվիրատուին փոխանցվելուց առաջ:

Ներսիսյանը նաև լուսանկարներ է հրապարակել փորձարկումներից:Ինքնաթիռների թևերին հայկական օդուժի տարբերանշաններ են:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ Հայաստանը ՌԴ հետ պայմանագրով նախատեսված 4 Սու-30ՍՄ կործանիչները կստանա 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին: ՀՀ-ն առաջին անգամ է գնում նոր, ոչ թե օգտագործված մարտական օդուժ։ Պայմանագիրը նախատեսում է նաև օդաչուների նախապատրաստում։ Սու-30ՍՄ ներքին գինը կազմում է մոտ 1,5 մլրդ ռուբլի կամ $22,7 մլն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---