Ճշտվել են Թուրքիայում ավտովթարից տուժած հայերի անունները

PanARMENIAN.Net - Թուրքիայում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում տուժածների թվում կան հինգ հայեր` Գայանե Կարապետյանը, Նելլի Գոնցյանը, Մարինա Գոնցյանը, Մարթա Գոնցյանն ու Ազատուհի Զաքարյանը: Ինչպե PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունում, բոլոր տուժածները, բացի Գայանե Կարապետյանից, գտնվում են Ռեզե քաղաքի հիվանդանոցում, որ գտնվում է պատահարի վայրից ոչ հեռու: Գայանե Կարապետյանին տեղափոխել են Տրաբզոնի բժշկական համալսարանի հիվանդանոց: Հավանաբար, այսօր նրանք բոլորը կտեղափոխվեն Բաթումի հիվանդանոց: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, դեռեւս ճշտված չէ, թե որ երկրի քաղաքացիներ են վթարի արդյունքում տուժած հինգ հայերը:



Նախօրեին, զբոսաշրջիկներին տեղափոխող ավոտբուսը բախվել է սյանը թուրքական Խոպա քաղաքում` Վրաստանի սահմանից 50 կմ հեռավորության վրա: Վթարի հետեւանքով զոհվել են Վրաստանի երեք քաղաքացիներ եւ Ադրբեջանի մեկ քաղաքացի: Վիրավորվել է 34 մարդ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---