Երեւանում ընթանում են քաղաքական կուսակցությունների ղեկավարների խորհրդակցությունները ղարաբաղյան խնդրի շուրջ20 նոյեմբերի 2008 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Հանդիպումները քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ մշտական են լինելու: Այդ մասին Երեւանում քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք առաջին անգամ ենք հանդիպում այս ձեւաչափով` քննարկելու համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Հետագայում այս ձեւաչափը կպահպանվի պետության առջեւ կանգնած կարեւոր խնդիրների քննարկման համար: Հասարակության համար նման հանդիպումները շատ կարեւոր են, քանի որ հնարավորություն են տալիս լսել միմյանց եւ ըստ հնարավորության միասնական դիրքորոշում ձեւավորել»,-ասել է Սերժ Սարգսյանը` հավելելով, որ նման հանդիպումները երբեմն կարող են արտագնա լինել: Պետության նախագահն ընդգծել է, որ հանդիպումները կանցկացվեն փակ ձեւաչափով: Նրա կարծիքով, այս ձեւաչափը հնարավորություն կտա ազատ արտահայտել իրենց տեսակետները: «Ինչ վերաբերում է փակ ձեւաչափին, ապա դա նշանակում է, որ մենք կարող ենք մեկնաբանել քննարկման ընթացքը, անմիջական հղումներ չանելով նրանց, ով բարձրաձայնեց այս կամ այն տեսակետը»,-նշել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |