ORSIS. ՀՀ ՊՆ պաշտոնյաները զենքի նմուշներ են յուրացրել

ORSIS. ՀՀ ՊՆ պաշտոնյաները զենքի նմուշներ են յուրացրել

PanARMENIAN.Net - ORSIS ռուսական զինագործական ընկերության ներկայացուցիչը տեղեկություն ունի, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում յուրացվել են, որպես նմուշ տրամադրված զինատեսակները:

Այս մասին ORSIS-ի ներկայացուցիչը հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հավելելով, որ իրենք տեսնում են առաջընթաց Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարելու` ավելի վաղ կասեցված մրցույթի գործընթացում:

Նրա խոսքով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում աշխատանքից ազատվել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ORSIS-ի հետ ստեղծված իրավիճակի պատճառով, սակայն հիմնական մեղավորները դեռևս պատժված չեն:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովաննիսյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում չմեկնաբանեց ORSIS-ի ներկայացուցչի խոսքը՝ նշելով, որ քրեական գործ կա այդ դեպքով:

«Մինչ այժմ անհայտ է, թե ինչու չկա պաշտոնական պատասխան ՀՀ ՊՆ-ի հետ հանդիպելու մասին մեր հրավերին: Մենք ստացել ենք տեղեկություններ այն մասին, որ, որպես նմուշներ, նախարարությանը տրամադրած զինատեսակները յուրացվել են ՀՀ ՊՆ-ի կոնկրետ պաշտոնյաների կողմից»,- նշել է նա:

«Դատարանի որոշմամբ ORSIS-ին հանել են Հայաստանի զենքի մատակարարների «սև ցուցակ»-ից: Սա դրական առաջընթաց է, որը թույլ է տալիս շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը, մեր վաղեմի գործընկեր հայկական կողմին ձեռնտու է ստանալու ժամանակակից և որակյալ զենք»,- ասել է ներկայացուցիչը:

ORSIS-ին ներառվել էր ՀՀ ուժային կառույցներին զենք մատակարարող ընկերությունների «սև ցուցակ»-ում անմիջապես մրցույթից հետո, որի արդյունքներով ընկերությունը մի քանի միլիոն դոլարի զենք պետք է մատակարարեր Հայաստանին: ՌԴ առևտրի նախարարությունն ավելի ուշ պաշտոնական նամակ էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ հայկական կողմի որոշումն «առանց դրդապատճառի» համարելով: Մրցույթի ձախողման գործով ՀՀ ուժային կառույցները քրեական գործ են հարուցել՝ «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» հոդվածով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---