Գյումրիի մաքսատունը մինչև դեկտեմբերի 31-ը կաշխատի շուրջօրյա (վիդեո)

Գյումրիի մաքսատունը մինչև դեկտեմբերի 31-ը կաշխատի շուրջօրյա

PanARMENIAN.Net - Գյումրիի ավտոմաքսատունը դեկտեմբերի 27-ից կաշխատի շուրջօրյա՝ մինչև առնվազն դեկտեմբերի 31-ը: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Դեկտեմբերի 27-ին Փաշինյանն ացելել է Գյումրի, որտեղ ծանոթացել է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատանքներին ու կառուցման ընթացքին: Վարչապետը նաև հանդիպել է ավտոներկրողների հետ։

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է ներդնել հերթերի կարգավորման անհրաժեշտ համակարգ՝ այդ ուղղությամբ առկա խնդիրները կարգավորելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ՊԵԿ-ի, Ոստիկանության ղեկավարներին և առաջարկել Կենտրոնական բանկի ղեկավարին ավելացնել նաև սպասարկող անձնակազմի թիվը:

Մաքսատունը կաշխատի շուրջօրյա, քանի որ հունվարի 1-ի փոխվում է ՀՀ ներկրված ավտոմեքենաների մաքսազերծման կարգը:Երրորդ երկրից Եվրասիական տնտեսական միության տարածք անձնական օգտագործման համար ավտոմեքենա ներմուծելիս հունվարի 1-ից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով` ներառելով մաքսատուրքերի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը` առանց այդ հարկերը տրոհելու: Հաշվարկը կախված է լինելու ներմուծվող ավտոմեքենայի թողարկման տարեթվից, ավտոմեքենայի արժեքից ու շարժիչի աշխատանքային ծավալից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---