Ղարաբաղյան հակամարտության մեջ բացի Ադրբեջանից եւ Հայաստանից այլ կողմեր չկան, գտնում է Իլհամ Ալիեւը

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ բացի Ադրբեջանից եւ Հայաստանից այլ կողմեր չկան: Դա միշտ էլ հայտնի է եղել, եւ այժմ այդ փաստը հաստատված է Հայաստանի ղեկավարի կողմից Մոսկովյան հռչակագրի ստորագրմամբ»,- «Ադրբեջանը XXI դարում` զարգացման մարտավարությունը» կլոր սեղանի Բաքվի մասնակիցների հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նրա խոսքերով, Մոսկովյան հռչակագրի ընդունումը, որը ստորագրվեց Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ, դրական փաստ է: «Հռչակագրում հստակ որոշված են հակամարտության կարգավորման հիմնական մեխանիզմները: Մեխանիզմները բանաձեւերն ու որոշումներն են, որոնք ընդունված են միջազգային նորմերի եւ իրավունքների շրջանակներում: Հռչակագիրը կարեւոր քաղաքական փաստաթուղթ է, որում որոշված են հակամարտության կարգավորման ճանապարհները` հենված միջազգային չափանիշների վրա: Երաշխիքների բաժնում նշված են հակամարտության լուծման յուրաքանչյուր փուլի երաշխիքները»,- ասել է Ադրբեջանի նախագահը, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---