ԵՄ փորձագետ. Թուրքիան դեռ պատրաստ չէ մտնել Եվրամիություն

PanARMENIAN.Net - Եվրամիություն մտնելու համար Թուրքիան պետք է խթանի 2002թ. սկսված բարեփոխումների արագացմանը եւ ձախողումների պատճառով չարգելակի: Այդ մասին Երեւանում կայացած «Հայ-թուրքական երկխոսություն. ճեղքել արատավոր շրջանը» սեմինարի ժամանակ հայտնել է ԵՄ փորձագետ, Թուրքիայի` Եվրամիություն մտնելու հարցով աշխատավոր խմբի անդամ Ռիկարդո Սերրին: Նրա խոսքերով, 2005թ. հոկտեմբերին Թուրքիայում ավելացավ եվրոպական չափանիշներին համապասխանող օրենքների թիվը: «Այժմ մենք կարող ենք ասել, որ Թուրքիան իր պարտականությունները կատարում է բավարար չափով, բայց ոչ` բավականաչափ: Պետք է խոստովանել, որ ներկայիս Թուրքիան խիստ տարբերվում է 1990-ականների երկրի օրինակից: Բայց այդպես էլ չլուծված են մնում Կիպրոսի, Հայաստանի հետ սահմանի բացման հարցերը, նկատվում է բարեփոխումների ընթացքի դանդաղացում: Ներկայումս ԵՄ-ում նախագահող Ֆրանսիան կտրուկ դեմ է հանդես գալիս Թուրքիայի անդամությանը, եւ նախագահ Սարկոզիի այդ դիրքորոշումն անփոփոխ է»,- ընդգծել է Սերրին` ավելացնելով, որ հայ-թուրքական երկխոսությունը կարող է օգնել Անկարային` հաղթահարելու որոշ դժվարությունները Եվրոպայի ճանապարհին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---