Դատապարտյալների հիվանդանոցում 6 անձ հացադուլ է անում 9 հունվարի 2020 - 13:06 AMT PanARMENIAN.Net - «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ են հայտարարել 5 կալանավոր ու 1 դատապարտյալ, հայտնում են Օմբուդսմենի գրասենյակից: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին ԶԼՄ-ներում տարածված այս լուրը հաստատել է նաև ՔԿՀ-ի ղեկավարությունը՝ նշելով, որ հացադուլ հայտարարած անձինք բուժանձնակազմի հսկողության տակ են: Խնդիրը ՄԻՊ անմիջական ուշադրության կենտրոնում է: Նշված անձանց իրավունքների ապահովման ուղղությամբ Պաշտպանի իրավասության շրջանակում անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն: Հունվարի 7-ին՝ ժամը 21։20-ի սահմաններում, Դատապարտյալների հիվանդանոցում մահացել էր կալանավոր Կարեն Վազգենի Ծաղիկյանը՝ ծնված 1975-ին: Նրա մահվան պատճառը ճշտելու համար տարվում է քննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |