Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությունը 972 մլն դրամի հարկային արտոնություններ է ստացել

Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությունը 972 մլն դրամի հարկային արտոնություններ է ստացել

PanARMENIAN.Net - Կառավարությունը հարկային արտոնություններ է տվել ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր ու Լիբանանի էներգետիկայի և ջրային պաշարների նախկին նախարար Արթյուր Նազարեանի որդիներին պատկանող «Անիտեքս» ընկերությանը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ, ընկերությունը մաքսատուրքից ազատման 972 մլն դրամի արտոնություն է ստացել։

«Անիտեքսը» պատրաստվում է Հայաստան ներմուծել հավելյալ 2.8 մլրդ դրամի սարքավորումներ Չինաստանից, Թուրքիայից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից՝ առանց ներմուծման մաքսատուրքը վճարելու։

Նշվում է, որ առաջին փուլով այն հումք է ներմուծել` տեքստիլի արտադրության համար (մանրաթելի, վերմակների, բարձերի արտադրություն), որի համար նախատեսված գումարը կազմել է մոտ 8.6 մլրդ դրամ, սակայն երկրորդ փուլով մոտ 2.8 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ ներմուծելու անհրաժեշտություն է առաջացել:

Էկոնամիկայի նախարարի խոսքով՝ ընկերությունն արդեն ստեղծել է 44 նոր աշխատատեղ և վճարել է 697 մլն դրամ հարկ:

«Անիտեքս» ընկերությանը տրված առաջին արտոնության մասին խոսվել է 2018-ին։ Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների համաձայն՝ ընկերությունը գրանցվել է 2017-ի օգոստոսին։ Դրա հիմնական բաժնետերը Կիպրոսում գրանցված «Նաթքոմ լիմիթեդ» (NATCOM LIMITED) ընկերությունն է, որի բաժնետոմսերի 40 %-ը Աստղիկ Ալեքսանյանինն է, 30-ական տոկոս բաժնետոմս ունեն Լիբանանի էներգետիկայի և ջրային պաշարների նախկին նախարար Արթյուր Նազարեանի որդիները՝ Փիթըր և Գարի Նազարեանները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---