Ամանորին ավելի քան 14,000 մարդ է այցելել թանգարաններ

Ամանորին ավելի քան 14,000 մարդ է այցելել թանգարաններ

PanARMENIAN.Net - Ամանորյա ոչ աշխատանքային օրերին 14,662 մարդ է այցելել գործող թանգարաններ, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«11 հազար 916-ը տոմս են գնել, իսկ 2746 մինչև 18 տարեկան անձինք օգտվել են կառավարության սահմանած՝ անվճար մուտքի իրավունքից: Ամանորը Հայաստանում հետաքրքիր է»,- ասվում է գրառման մեջ:

Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին գործել են Երևանի և ՀՀ այլ քաղաքների թատրոններն ու մշակութային այլ հաստատությունները:

Միջոցառումների շրջանակում 2020-ի հունվարի 1-5-ը՝ ժամը 12:00-17:00-ը, մինչև 18 տարեկանների մուտքը ԿԳՄՍՆ ենթակայությամբ թանգարաններ անվճար է եղել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---