Հայկ Դեմոյան. Մենք կրկին կհիշեցնենք Բարաք Օբամային, թե որքան սերտ է կապված ԱՄՆ-ի պատմությունը Հայոց ցեղասպանության հետ24 նոյեմբերի 2008 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Հաջորդ տարի կլրանա Հայոց ցեղասպանության մասին «Հոգիների աճուրդ» առաջին գեղարվեստական ֆիլմի 90 տարին, եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը լրջորեն նախապատրաստվում է այդ հոբելյանին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա խոսքերով, ֆիլմը նկարահանվել է Հոլիվուդում «Մետրո Գոլդվին Մայեր» կինոստուդիայի կողմից եւ առաջին անգամ ներկայացվել է 1918թ. փետրվարին Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում: «Մենք բանակցում ենք ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որպեսզի 90 տարի անց նույն հյուրանոցում կայանա ֆիլմի երկրորդ ցուցադրությունը: Ցավոք, պահպանվել է գեղարվեստական ֆիլմի միայն մի մասը»,-հայտարարել է Հայկ Դեմոյանը եւ հավելել, որ 2009թ. լրանում է ամերիկյան «Near East Relief» բարեգործական կազմակերպության հիմնադրման 90-ամյակը, որը Հայոց ցեղասպանության տարիներին 118 մլն դոլարի հումանիտար օգնություն է տրամադրել Հայաստանին: «Նշելով այս հիշարժան տարեթվերը, մենք կարող ենք մեկ անգամ եւս հիշեցնել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամային, թե որքան սերտ է կապված ԱՄՆ-ի պատմությունը Հայոց ցեղասպանության հետ»,-հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |