Warner Bros.-ը կնկարահանի «Հարրի Փոթերի» շարունակությունը13 հունվարի 2020 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Warner Bros. կինոստուդիան կնկարահանի Հարրի Փոթերի մասին պատմության շարունակությունը, հայտնում է Afisha.ru-ն՝ We Got This Covered պորտալին հղումով: Գործողությունը կծավալվի «Հարրի Փոթերի և մահվան պարգևները» երկրորդ մասի իրադարձություններից 20 տարի անց: Ֆիլմի գլխավոր հերոսները կլինեն Հարրի Փոթերի կրտսեր որդին՝ Ալբուս Սեվերուս Փոթերը, և Վոլան դե Մորտի դուստրը, որը կփորձի վերակենդանացնել հորը: Նախորդ ֆիլմերում նկարահանված դերասաններից շատերը կմասնակցեն նկարահանումներին: Որպես սցենարիստ կարող է հանդես գալ վիպաշարի հեղինակը՝ Ջոան Ռոուլինգը: Չի բացառվում, որ սիքվելը կվերածվի Ալբուս Սեվերուսի մասին սերիալի, սակայն այդ լուրը դեռ հաստատում չունի: 2019-ի ամռանը տեղեկություններ տարածվեցին, որ ստուդիան մտադիր է «Հարրի Փոթերի» մոտիվներով փրիքվել սերիալ նկարահանել, սակայն Ջոան Ռոուլինգը հերքեց դրանք՝ սերիալի գործողությունը տեղի է ունենալու Հոգվարթսում և Եվրոպայի մի քանի երկրներում: Սյուժեի մանրամասները չեն հրապարակվել, սակայն ենթադրվում էր, որ սերիալում միանգամայն նոր կերպարներ կհայտնվեն, իսկ «Հարրի Փոթերի» հետ այն միավորված կլինի գործողության վայրով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» ՊՆ․ Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցում է կատարվել Նախարորությունը նախապես հայտնել էր պայթյունի մասին Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր |