Նախարար. Ապահովագրության իրավունքից չօգտված տնտեսությունները փոխհատուցում չեն ստանա14 հունվարի 2020 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն աջակցելու է մարզերում գյուղտնտեսությունների ապահովագրության ծրագրին՝ փոխհատուցելով ապահովագրված տնտեսությունների վնասները: Այս մասին, Factor.am-ի փոխանցմամբ, ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ՝ հավելելով, որ ապահովագրվելու իրենց իրավունքից չօգտվող տնտեսությունների համար վնասի փոխհատուցում չի լինի : Նախարարը նշել է, որ գործադիրն աջակցում է բոլոր ապահովագրվողներին՝ նրանց հետ միասին վճարելով նույն չափի ապահովագրավճար: Խաչատրյանի խոսքով` եթե ֆերմերային տնտեսությունը 2 ռիսկից էլ ապահովագրվել է, ապա Կառավարության աջակցության չափը դառնում է 60%: Նախարարը հիշեցրել է, որ ապահովագրվող ռիսկերն են ցրտահարությունը և կարկուտը, իսկ երրրոդ ռիսկը՝ հրդեհից ապահովագրություն, ըստ էության, անվճար է առաջարկվում, եթե օգտվում են նախորդ 2-ից: «Ուզում եմ գյուղացիական տնտեսություններին խրախուսել, որ դիմեն առաջիկա ամսվա ընթացքում ապահովագրման համար։ Ունենք արդեն 100 դիմումներ»,- ասել է նախարարը՝ հույս հայտնելով, որ դիմողները կավելանան: Գյուղտնտեսությունների ապահովագրության ծրագիրը մեկնարկել է 2019-ից ։ Դրանով նախատեսվում է 6 մարզում՝ Արագածոտնում, Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում, Կոտայքում և Տավուշում երկու մշակաբույսերի՝ խաղողի և ծիրանի 3 ռիսկից ապահովագրմանը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |