Փաստաբան. «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ օգտատերը կարող է արդարացվել

Փաստաբան. «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ օգտատերը կարող է արդարացվել

PanARMENIAN.Net - «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ գործով, հավանաբար, արդարացման դատական ակտ կլինի, Aysor.am-ի փոխանցմամբ, ասել է Փաստաբանների պալատի անդամ Վահան Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Ազգային անվտանգության ծառայության լիազորությունը, պարտականությունն ու գործառույթը չէ բացահայտել համացանցում կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող օգտատերերին:

«Կեղծ օգտատիրոջ ցուցմունք-հայտարարությունից պարզ դարձավ, որ նրա նպատակները հիմնականում քաղաքական են։ Սա այն հանցակազմն է, որը շատ դժվար ապացուցելի է։ Եթե չլինի անձի ինքնախոստովանական ցուցմունք, գրեթե անհնար է ապացուցել, որ անձի գործողություններն ուղղված են հենց այդ նպատակին։ Այս դեպքում մենք սա չունենք, և, որքանով ինձ է հայտնի, նա ունի բավական փորձառու փաստաբան։ Կարծում եմ՝ այդ գործով ունենալու ենք արդարացման դատական ակտ», - նշել է Հովհաննիսյանը։

Հունվարի 5-ին ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում կեղծ լուր տարածելու հետևանքով էական վնաս է հասցվել ՀՀ ազգային անվտանգության շահերին։ ԱԱԾ-ն բացահայտել էր ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը, հարուցվել էր քրգործ, էջը վարողը ձերբակալվել էր:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---