«Իմ քայլից» պատգամավոր. Բնակարանների գնման դեպքում եկամտահարկի վերադարձը պետք է հանվի15 հունվարի 2020 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Հիփոթեքով ձեռք բերված բնակարանների համար եկամտահարկի վերադարձի հետ կապված օրենքը պետք է չեղարկվի, ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: «Ես որպես քաղաքացի և որպես պատգամավոր՝ գտնում եմ, որ եկամտահարկի վերադարձը բնակարանային շինարարության հետ կապված մի օր շուտ պետք է հանել, որովհետև մարդիկ կան, որ ունեն բազմաթիվ բնակարաններ ու փոխանակ իրենց աշխատած գումարները դնեն բիզնես սկսեն կամ, եթե բիզնեսի հավես չունեն, դնեն այդ գումարները բանկ, գնում շենքեր են սարքում», - ասել է Աղազարյանը: Ըստ Aysor.am-ի՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողվի նիստում քննարկվել է ուսման վարձը եկամտահարկի տեսքով աշխատող ուսանողին վերադարձնելու առաջարկի նախագիծը: Նիստի ընթացքում քննարկվել է նաև հարցը, որ քաղաքացին իրավունք ունենա ընտրել կրթության, թե հետագայում բնակարան ձեռք բերելու համար օգտագործել եկամտահարկի վերադարձի իրավունքը: 2019-ի 9 ամսում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով վերադարձված եկամտային հարկի գումարը կազմել է մոտ 5․45 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցել է 65%-ով։ Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն՝ անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձինք հետ են ստանում իրենց վճարած եկամտահարկի գումարը: Գործընթացը սկսվել է 2015-ի հունիսից և վերաբերում է 2014-ի նոյեմբերի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին: 2018-ի հունվարի 1-ից վճարած եկամտահարկը վերադարձվում է նաև ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու նպատակով ստացված հիփոթեքի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |