Նախարար. Եղվարդի ծննդատունը կգործի ևս 1 տարի16 հունվարի 2020 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Եղվարդի ծննդատանը ևս մեկ տարի գործելու հնարավորություն կընձեռվի, ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարության որոշմամբ՝ 2019-ի ընթացքում 150-ից պակաս ծնունդ ընդունած 9 ծննդատուն 2020-ի հունվարի 1-ից պետության կողմից չէին ֆինանսավորվելու։ «Եղվարդի ծննդատունը ևս մեկ անգամ կդիմի պետպատվերի: Եթե մնացած բոլոր պայմանները ապահովվեն, մեր աչքով, մեր մասնագետների այցի ժամանակ կտեսնենք, որ պայմանները բավարարված են՝ բժշկական կադրեր, շենք-շինություններ, սարքավորումներ, ապա ծնունդների թիվը 136 լինելու պարագայում նրանց ևս մեկ տարվա անցումային տարի կտանք»,- ասել է նախարարը, մեջբերում է Shantnews.am-ը: Նախարարի խոսքով` կանոնակարգվելու են նաև հետծննդյան վարման ծառայությունները, որ այսուհետ նորածինների՝ վերջերս լայն արձագանք գտած ապօրինի որդեգրման և վաճառքի դեպքերը բացառվեն։ Վերջին օրերին Եղվարդում ծննդատան փակման դեմ բողոքի ակցիաներ էին։ Ակցիայի մասնակիցները նշում էին, որ Եղվարդի ծննդատունը սպասարկում է ավելի քան 18 գյուղ, և կան համայնքներ, որտեղից հատկապես ձմռան ամիսներին բարդ է Երևան հասնելը: Մարալիկում ևս ծննդատան և հիվանդանոցի աշխատողները հունվարի 8-ին փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը՝ դժգոհելով առողջապահության նախարարի որոշմամբ հունվարի 1-ից տեղի բուժամբուլատորիայում ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցումից: Նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել էր փակման պատճառներին՝ նշելով, որ այդ քաղաքում հնարավոր չէ վերակենդանացման ծառայությունների ամբողջ ծավալն ապահովել: Նյութեր թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը |