Կոտայքի մարզպետ. Եղվարդի ծննդատունը պետք է գործի![]() 14 հունվարի 2020 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Եղվարդի ծննդատունը պետք է մնա և շարունակի գործել, ասել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ ծննդատան աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ դրա պահպանումը քաղաքական որոշում է: Առողջապահության նախարարության որոշմամբ՝ 2019-ի ընթացքում 150-ից պակաս ծնունդ ընդունած 9 ծննդատուն 2020-ի հունվարի 1-ից պետության կողմից չեն ֆինանսավորվելու։ «Ես կողմ եմ հիվանդանոցի վերազինմանն ու վերակառուցմանը։ Մնացած որոշումներն ընթացակարգային են»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Մարզպետի հավաստմամբ՝ Եղվարդն ու Նաիրի տարածաշրջանն այժմ ունեն ծննդատուն, որն աշխատում է ամբողջ հզորությամբ։ «Մենք քաղաքացիակենտրոն քաղաքականություն ենք իրականացնում. ՀՀ քաղաքացու շահը դոմինանտ է։ Մտահոգությունները, որ երկու օր հնչում են այստեղ, տասը օր առաջ հնչեցրել եմ առողջապահության նախարարությունում», - հավաստիացրել է նա։ Ռոմանոս Պետրոսյանը նշել է նաև, որ նախարարի հետ արդյունավետ զրույց են ունեցել։ «Լիահույս եմ, որ նախարարի նախանշած 150 ծնունդի շեմն այս տարի կանցնենք։ Ֆինանասավորման հարցով Կառավարության որոշումը կլինի 2-3 օրում», - ասել է նա։ Եղվարդում հիվանդանոցի ծննդատան փակման դեմ բողոքի ակցիան շարունակվել է նաև հունվարի 14-ին։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ Եղվարդի ծննդատունը սպասարկում է ավելի քան 18 գյուղ, և կան համայնքներ, որոնցից հատկապես ձմռան ամիսներին բարդ է Երևան հասնելը: Մարալիկում ծննդատան և հիվանդանոցի աշխատողները հունվարի 8-ին փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը՝ դժգոհելով առողջապահության նախարարի որոշմամբ հունվարի 1-ից տեղի բուժամբուլատորիայում ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցումից: Նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել էր փակման պատճառներին՝ նշելով, որ այդ քաղաքում հնարավոր չէ վերակենդանացման ծառայությունների ամբողջ ծավալն ապահովել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |