Հնդկաստանում առաջին «Արմաթ» լաբորատորիան կբացվի![]() 16 հունվարի 2020 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի սկզբին Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Վադոդարա քաղաքում կբացվի առաջին «Արմաթ» ինժեներեկան լաբորատորիան։ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը նախաձեռնել և իրականացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։ Այժմ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում է 280-ից ավելի լաբորատորիա, որտեղ ավելի քան 7500 երեխա անվճար ինժեներական կրթություն է ստանում։ «Գործակցության ֆորմատն այնքանով է բացառիկ, որ ոչ թե Հնդկաստանից են ապագա խմբակավարներ գալիս Հայաստան վերապատրաստման, այլ այստեղից են «Արմաթ» լաբորատորիաների խմբակավարներից երկուսը վեց ամսով մեկնում Հնդկաստան՝ այնտեղ անցկացնելու դասընթացներ երեխաների համար և վերապատրաստումներ՝ ապագա խմբակավարների համար», - նշել է «Արմաթ» ծրագրի համակարգող Աննա Սարգսյանը։ «Հնդկաստանի մեր գործընկերները, տպավորված այն արդյունքներով, որ իրենք տեսան Հայաստանում WCIT 2019-ին իրենց այցի ընթացքում ու դրանից առաջ, ուզում էին վստահ լինել, որ Հնդկաստանում գոնե մոտ որակ կստանան, այդ իսկ պատճառով խնդրեցին, որ մեր խմբակավարները գնան և դասընթացներ անցկացնեն», - հավելել է ԱՏՁՄ ներկայացուցիչը։ ԴիջիԹեք 2019-ի բացման արարողությանը «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տաղավարում կրթական ծրագիրը Հնդկաստան արտահանելու մասին պայմանագիր էր ստորագրվել: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |