Ամանորին 4G/LTE թրաֆիկը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում քառապատիկ աճել է

Ամանորին 4G/LTE թրաֆիկը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում քառապատիկ աճել է

PanARMENIAN.Net - Ամանորի նախաշեմին` 2019-ի դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) և հունվարի 1-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ցանցում բաժանորդների օգտագործած ինտերնետ թրաֆիկի ավելի քան կրկնակի աճել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ինտերնետից օգտվելիս` բաժանորդները նախապատվությունը տվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G/LTE ցանցին, որի արդյունքում LTE թրաֆիկը քառապատիկ աճել է: Մասնավորապես, ռեկորդային է եղել Երևանում 4G/LTE թրաֆիկի բաժինը, որն ընդհանուր ինտերնետ թրաֆիկում կազմել է 72%:

Նույն ժամանակահատվածում բաժանորդները խոսել են մոտ 69 մլն րոպե, որը նախորդ տարվա համեմատ մոտ 3%-ով ավելի է: Նշված օրերին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է մոտ 8.3 մլն սմս-հաղորդագրություն՝ ապահովելով մոտ 11% աճ 2018-19-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Տարեցտարի բաժանորդները նախընտրում են տոնական շնորհավորանքները միմյանց ուղղել մեսինջերների միջոցով, և 2019թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) և հունվարի 1-ին դրանց միջոցով միմյանց հետ շփվող ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների թիվը գերազանցել է 500 հազարը:

2019-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը վերազինել է իր 4G/LTE ցանցը: 2019-ի վերջի դրությամբ ընկերությունը կառուցել է 4G/4G+ տեխնոլոգիայով գործող՝ ավելի քան 1070 բազային կայան: Արդյունքում՝ 4G/4G+ ծածկույթը հասանելի է բնակչության 78.3%-ին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---