Միրզոյան. Կուտոյանի մահվան բազմաթիվ վարկածների կողքին՝ կա նաև ազգային անվտանգությանն առնչվողը

Միրզոյան. Կուտոյանի մահվան բազմաթիվ վարկածների կողքին՝ կա նաև ազգային անվտանգությանն առնչվողը

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով՝ բազմաթիվ վարկածների կողքին, կարող է կյանքի իրավունք ունենալ նաև ազգային անվտանգությանն առնչվող վարկածը, ասել է Ազգային ժողովի նախագահ Արարարտ Միրզոյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Անդրադառնալով վերջին մի քանի ամսում նախկին իշխանությունների օրոք բարձրաստիճան պաշտոնյաների մահվան հանգամանքներին՝ Միրզոյանը նշել է, որ առայժմ ընթացքի մեջ են իրավապահների գործողությունները և որևէ ենթադրություն անել չի կարող: ԱԺ նախագահը հիշեցրել է, որ ԱԱԾ նախկին պետը որևէ քրգործով որևէ կարգավիճակ չուներ Քննչական կոմիտեում:

2019-ի նոյեմբերին Ռուսաստանում գազի պայթյունից մահացել էր Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կրաապետյանը: Ավելի վաղ՝ սեպտեմբերին գլխի շրջանում հրազենային վնասվածքով հայտանբերվել էր Հայաստանի նախկին ոստիկանապես Հայկ Հարությունյանի դին:

Միրզոյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ՝ հավելելով, որ իրեն մտահոգում է այսպիսի ողբերգական հանգամանքներում ցանկացած կայնքի կորուստ:

Հունվարի 17-ին Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ քունքի շրջանում հրազենային վիրավորումով: ԱԱԾ նախկին տնօրենի բնակարանում գտել են «Գլոկ» տեսակի ատրճանակ, որը Կուտոյանը որպես պարգևատրում էր ստացել: Նշվում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է 35 հատ կրակված պարկուճ և 6 հատ գնդակ, հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 7 հատ պարկուճ, 1 հատ գնդակ, իսկ հյուրասենյակի հարևանությամբ գտնվող խոհանոցի հատակին հայտնաբերվել է ևս 3 գնդակ: Հարուցվել է քրգործ ՔՕ 110 հոդվածի առաջին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը)։

Կուտոյանն ԱԱԾ պետի պաշտոնում էր նշանակվել 2016-ին՝ Սերժ Սարգսյանի հրամանով, ազատվել էր 2018-ի մայիսին՝ հեղափոխությունից հետո:

 Ուշագրավ
Նախարարը նշել է, որ հանդիպում է բողոքող այն խմբերի հետ, որոնք օրակարգ ունեն, իսկ իր օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումներն են և ոլորտ նորություն բերելը
Պատգամավորների՝ ՍԴ մասին պատկերացումները չեն համընկել և որոշ դեպքերում անընդունելի են եղել Ավետիսյանի համար։
Վարչապետը հանդիպել է Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ
Նալբանդյանն ավելի վաղ համաձայնել էր տեսակապով զրուցելուն