Կարեն Բեքարյան. Հայաստանի համար «Արեւելյան գործընկերության» շահն ակնհայտ է26 նոյեմբերի 2008 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Դեռեւս Եվրոպայի հարեւանության քաղաքականության ծրագրի (ENP) գործունեության սկզբում պարզ դարձավ, որ Արեւելյան Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների միավորման գաղափարը մի ծրագրում երկար չի գոյատեւի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, փորձագետ Կարեն Բեքարյանը: Նա հիշեցրել է, որ ENP ծրագրում ԵՄ անդամ երկրների հետ միասին գործակցված են Հարավային Կովկասի, Մոլդովայյի, Ուկրաինայի եւ Բելառուսի պետությունները, ինչպես նաեւ Պաղեստինը, Հորդանանն ու Իսրայելը: «Հասկանալի է, որ Մերձավոր Արեւելքի երկրները երբեք եվրոպական չեն լինի. բացի աշխարհագրությունից նրանք այլ մշակույթ, այլ արժեքներ ունեն: Բայց ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի, էլ չենք ասում Մոլդովայի եւ Ուկրաինայի մասին, նրանց համար ավելի հեշտ է ինտեգրվել եվրոպական ընտանիք: Ճիշտ է, ԵՄ հարաբերությունները Բելառուսի հետ որոշակի չափով սառեցված են նախագահ Լուկաշենկոյի անձի պատճառով, բայց այժմ, կարծես, իրադրությունը փոխվում է դեպի դրական կողմը»,- նշել է հայ փորձագետը: Նա նաեւ ասել է, որ ENP երկրների հետ ԵՄ հարաբերությունների ձեւաչափի փոփոխությունը թելադրված է ժամանակով եւ խնդիրներով, որոնց հետ բախվում է հարեւանության ծրագրի իրականացումը:«Ինչ վերաբերում է Հայաստանի` այսպես կոչված «Արեւելյան նախաձեռնության» շահին, ապա այն ակնհայտ է: Նախ, Եվրոպայում հասկացել են, որ չի կարելի բոլորին սեփական արշինով չափել: Երկրորդը, դա նշանակում է նոր ծրագրերի գործունեության սկիզբ, տնտեսական համագործակցության ընդլայնում, օգնություն այն բարեփոխումներին, որոնց կարիքը Հայաստանն ունի բոլոր մակարդակներում»,- ընդգծել է Բեքարյանը: Եվրահանձնաժողովը ծրագրում է առաջարկել մոտակա տարիների ընթացքում ստորագրել համաձայնագրեր հետխորհրդային երկրների` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ ասոցիացման մասին եւ ճանաչել «այդ երկրների եվրոպական նույնությունն ու ձգտումը»: Այդ մասին ասվում է Արեւելյան գործընկերության առնչությամբ Եվրահանձնաժողովի քոմյունիկ նախագծում: Այդ նախագծում նշվում է, որ ասոցիացման մասին նոր համաձայնագրերը, որոնք կնմանվեն նույնպիսի փաստաթղթերին` կնքված Լեհաստանի եւ Լիտվայի հետ նախքան ԵՄ ընդլայնումը 2004թ., միեւնույն ժամանակ չեն պարունակելու Եվրամիությանը ապագայում միանալու խոստումներ: Նախագծով նախատեսված է, որ 2009թ. հունիսին պետք է կայանա Արեւելյան գործընկերության գագաթաժողովը, որպեսզի սկսվի ԵՄ նոր քաղաքականությունը: ԵՄ անդամ եւ Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների նիստերը պետք է անցկացվեն ամեն գարնանը, իսկ նախարարական հանդիպումների նախապատրաստման համար «բարձրագույն պաշտոնական անձանց» նիստը` տարին երկու անգամ: Արեւելյան գործընկերությունը նաեւ նախատեսում է ԵՄ ծախսերի ավելացում` ի օգնություն արեւելյան գործընկեր երկրներին` 2 անգամ մինչեւ 2013թ. եւ 3,3 անգամ մինչեւ 2020թ.: Ծախսերի աճը կկազմի 2,1 մլրդ եվրո, առանց 75 մլն եվրոյի կորուստի հաշվարկի, որը տեղի կունենա անցագրերի արժեքի վերացման հետեւանքով: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ում աերոտիեզերական մեքենաշինության դպրոց է հիմնադրվել Հիմնադրամում կրթությունն անվճար է Բերման են ենթարկվել ՀՅԴ Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ Խուզարկություններ են կատարվում Դաշնակցության Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում Փալոունը ողջունել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստում ընդունված համատեղ հայտարարությունը «Անհամբեր սպասում եմ այս համաձայնագրի վերջնական ձևակերպմանը»,–գրել է նա Politico. Բելառուսը 2018-2022 թթ. Ադրբեջանին գաղտնի գործարքներով առաջադեմ զինատեսակներ է մատակարարել Ոչ Ադրբեջանի, ոչ Բելառուսի կառավարությունները չեն արձագանքել լրատվամիջոցի մեկնաբանությունների խնդրանքներին |