Փաշինյան. Տոներին ծախսված 271 մլն դրամը ՀՀ-ին բերել է 9 մլրդ դրամի հավելյալ դրամաշրջանառություն (վիդեո) 22 հունվարի 2020 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Ամանորին Հանրապետության հրապարակի միջոցառումների համար ծախսված 271 մլն դրամը երկրին բերել է 9 մլրդ դրամի հավելյալ դրամաշրջանառություն: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինայնը՝ անդրադառնալով քննադատությանը, թե Ամանորի միջոցառումների համար հատկացված գումարն ավելորդ շռայլություն էր: Վարչապետը նշել է, որ 2019-ի դեկտեմբերի 28-ից մինչև 2020-ի հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատ, ՀՀ-ն ունեցել է 9 մլրդ դրամի հավելյալ դրամաշրջանառություն՝ հաշվի առնելով ծախսված 271 մլն դրամը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ 9 մլրդ դրամից 4 մլրդ-ը շրջանառվել է մարզերում, իսկ այս առևտրաշրջանառության արդյունքում գեներացվելու է 325 մլն դրամի հարկ: «Ըստ էության՝ ստացվեց, որ զրո լումայի կորստով 9 մլրդ դրամի հավելյալ շրջանառություն ապահովվեց»,- ասել է վարչապետը: Փաշինյանը նաև նշել է, որ ծախսված գումարն ակնհայտորեն զբոսաշրջիկներին և սփյուռքահայերին մղել է Ամանորը ՀՀ-ում անցկացնելուն: Ասում է՝ 9 մլրդ դրամի հավելյալ դրամաշրջանառությունը նպաստել է ՀՀ-ում գործող փոքր ու միջին բիզնեսների զարգացմանը: Այս արդյունքները տեսնելով՝ եկող տարի ավելի մասշտաբային ծախսեր պետք է արվեն, որ ավելի շատ հարկեր գեներացվեն, ավելի շատ քաղաքացիների համար աշխատելու հնարավորություն ստեղծվի: Ամանորից առաջ Կառավարույթւոնը որոշել էր 271 մլն դրամ հատկացնել Երևանի քաղաքապետարանին՝ Հրապարակում տոնական միջոցառումների կազմակերպման համար: Որոշումը քննադատության էր արժանացել: Ընդդիմախոսները պնդում էին, որ հատկացված գումարն ավելորդ շռայլություն է և մեծ ծախս: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |