Կարո Փայլանը Խաղաղության Նոբելյան մրցանակի է ներկայացվել

Կարո Փայլանը Խաղաղության Նոբելյան մրցանակի է ներկայացվել

PanARMENIAN.Net - «Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության անդամները դիմել են Նոբելյան հանձնաժողովին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակը Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին հանձնելու առաջարկով: Այս մասին հայտարարություն է տարածել միության ղեկավար Սաիդա Օհանյանը:

«Այս տարի մենք կրկին, արդեն երկրորդ անգամ, դիմել ենք Նոբելյան կոմիտե` 2020 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու առաջարկով Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին, մարդու՝ ով ամբողջ կյանքը նվիրել է հայ և Մեծ Մերձավոր Արևելքի, ներառյալ Արևմտյան Հայաստանի, Սիրիայի, Իրաքի և հենց Թուրքիայի մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությանը»,-նշել է նա:

Օհանյանի խոսքով՝ Փայլանն այն քչերից է, ով պատասխանատվություն է վերցրել պաշտպանելու մարդասիրական արժեքները, տարածաշրջանի բնիկների, ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքները:

«Նա խստորեն դատապարտում է Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը և նրա ռազմական միջամտության ցանկությունը հարևան ինքնիշխան պետություններում, մասնավորապես՝ Իրաքում և Սիրիայում լիարժեք ռազմական գործողությունների անցկացումը»,- ասվում է հայտարարության մեջ:

«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավարը Նոբելյան կոմիտեին նույն խնդրանքով հորդորել էր դիմել նաև այլ միություններին և կազմակերպություններին՝ նշելով որ, հայտը ներկայացնելու վերջնաժամկետը 2020-ի հունվարի 31-ն է:

Փայլանը Հանրապետության խորհրդարանի պատգամավոր է, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատներից մեկը: Նա բազմիցս կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---