Շրջիկ առևտրի մասին օրենքն ընդունվել է24 հունվարի 2020 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է շրջիկ առևտրի կարգավորման մասին` «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու նախագիծը: Դրան կողմ է քվեարկել 74 պատգամավոր, դեմ՝ 41։ Օրենքի փոփոխությամբ նախատեսվում է, որ Երևանի տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառք իրականացնելու իրավունք ունենալու են միայն իրավաբանական անձինք. այդ իրավունքը նրանց տալու է քաղաքապետը, կարգն ու պայմանները սահմանելու է Երևանի ավագանին։ Տուրքը կազմելու է 50,000 դրամ։ Քաղաքապետարանը կարող է մերժել տնտեսվարողին, եթե նրա ներկայացրած չափանիշները չհամապատասխանեն ավագանու հաստատած նորմերին։ Թույլտվությունը կարող է տրամադրվել կամ մերժվել 10-օրում։ Քվեարկությունից առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասել է, որ ԼՀԿ-ն դեմ է քվեարկելու, քանի որ շատ մեծ հայեցողական որոշումների տեղ է թողնում Երևանի քաղաքապետարանին: Օրենքի ընդունումը նպատակ ունի կարգավորելու Երևանում շրջիկ առևտրի կետերի հետ կապված հարաբերությունները: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի |