Apple-ը որոշել է պատենտավորել ապակյա iMac-ը![]() 28 հունվարի 2020 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Apple-ը որոշել է պատենտավորել ապակյա կորպուսով iMac-ը, գրում են The Verge-ն ու Patently-ն։ Ընկերությունը հայտ էր ներկայացրել ԱՄՆ պատենտների բյուրո 2019-ի մայիսին, բայց ԶԼՄ-ները միայն այժմ են դրան ուշադրություն դարձրել։ Ինչպես նշում է պարբերականը՝ խոսքը մոնոբլոկ համակարգչի մասին է, որը հնարավոր կլինի ծալել։ Ծալքի տեղը կլինի դիսփլեյի և ստեղնաշարի միջև, գրում է «Վեդոմոստին»։ Apple-ի հայտում ասվում է, որ սեղանի մոնոբլոկը բաղկացած կլինի ապակյա կորպուսի մեջ տեղադրված դիսփլեյից, ստեղնաշարից և թաչփադից։ Ընկերությունը նաև դիտարկում է առանց ներկառուցված ստեղնաշարի մոնոբլոկի ստեղծման հնարավորությունը։ Ըստ The Verge-ի՝ Apple-ը մտադիր է առաջին անգամ ապակի օգտագործել կորպուսի համար։ Պարբերականը նորարարական է համարում տվյալների ներմուծման և ստացման բոլոր միջոցները մոնոբլոկում տեղադրելու վերաբերյալ Apple-ի գաղափարը։ 2019-ի նոյեմբերին Apple-ը ներկայացրել է թարմացված MacBook Pro-ն։ Սարքն ունի Retina դիսփլեյ և Magic Keyboard ստեղնաշար։ Մինչև այդ մոդելի թողարկումը MacBook-ի առավելագույն տրամագիծը 15 դյույմ էր։ MacBook-ը նաև ստացել է 6 և 8-միջուկանի 9-րդ սերնդի Intel պրոցեսորներ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |