Քոչարյան. Ինձ, հավանաբար, վիճակված է շատ կարևոր դեր խաղալ երկիրն արատավոր իշխանությունից ազատելու գործում

Քոչարյան. Ինձ, հավանաբար, վիճակված է շատ կարևոր դեր խաղալ երկիրն արատավոր իշխանությունից ազատելու գործում

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, խոսելով քաղաքական զարգացումների և ընդդիմությունում իր դերի մասին, ասել է, որ, հավանաբար, իրեն վիճակված է «շատ կարևոր դեր խաղալ երկիրն արատավոր իշխանությունից ազատելու գործում», հայտնում է Yerevan.Today-ը:

Նա նշել է՝ կարելի է պնդել, որ «կոնսենսուս մինուս մեկը» սկզբունքորեն կայացել է: 2020-ին կավարտվի նոր քաղաքական լանդշաֆտի ձևավորումը, ինչպես նաև կորոշվի օրակարգը, որն ունակ կլինի համախմբելու քաղաքականապես ակտիվ քաղաքացիներին:

ՀՀ երկրորդ նախագահը հավելել է, որ իր էությամբ ու գործողություններով իշխանությունն իրեն վերադարձրեց քաղաքականություն, իսկ անազատության մեջ պահելով՝ հաջողությամբ դարձնում է իր ապաշնորհ կառավարմանը դիմակայելու խորհրդանիշ:

«Ճակատագիրը ժամանակին ինձ հնարավորություն տվեց առաջնորդել Ղարաբաղի անկախության համար պայքարը, որը խորհրդանշում էր ազգային ինքնագիտակցության վերածնունդը։ Երբ շարժումը նոր էր սկսվել, ինձ հրաշքով հաջողվեց խուսափել ադրբեջանական բանտից։ Ճակատագրի հեգնանքն այն է, որ ինձ ազատությունից զրկելով՝ մեր իշխանությունը լրացնում է այն, ինչ այն ժամանակ չհաջողվեց ազերիներին։ Պատմությունը գիտի բանտերից հաջող քաղաքական պայքարի շատ ոգեշնչող օրինակներ։ Հավանաբար, ինձ վիճակված է շատ կարևոր դեր խաղալ երկիրը մեր ազգային ինքնությունը քայքայող արատավոր իշխանությունից ազատելու գործում», - ասել է Քոչարյանը:

Նա նշել է նաև, որ խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, «կառավարության թերհաս կցորդն է», որն «ունակ չէ կատարել գործադիր իշխանության վերահսկողության սահմանադրական գործառույթը»։

Քոչարյանի խոսքով՝ քաղաքական գործընթացներն ընթանում են ԱԺ-ից դուրս, որտեղ էլ ձևավորվում է երկրի քաղաքական օրակարգը։ Նա հավելել է նաև, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժամանակի հրամայականն ու գլխավոր քաղաքական պահանջն են դառնալու:

ՀՀ երկրորդ նախագահը գտնվում է կալանքի տակ: Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:

 Ուշագրավ
Իշխանությունը քննարկում է ընտրություններին գնալու ձևաչափը
Փաշինյանի խոսքով անհրաժեշտ է պատասխանել հարցին՝ այսինքն մեր տարածքաշրջանը հավերժ պատերազմների տարածաշրջան է, թե ոչ
Երրորդ նախագահի գրասենյակից հայտարարել են նաև, թե Ալիևն «իրեն հատուկ ցինիզմով հիմա էլ նենգափոխել բանակցային գործընթացի պատմությունը»
Սարգսյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ դրա Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով