Մակրոնն Ալիևի հետ հեռախոսազրույցում քննարկել է ԼՂ հիմնահարցը

Մակրոնն Ալիևի հետ հեռախոսազրույցում քննարկել է ԼՂ հիմնահարցը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 29-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քննարկվել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

«Հունվարի 29-ին Մակրոնը զանգահարել է Ալիևին: Նախագահները քննարկել են ղարաբայան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը: Ադրբեջանի նախագահը մեկ անգամ ևս ներկայացրել է Բաքվի դիրքորոշումը հակամարտության վերաբերյալ»,- ասվում է Ադրբեջանի նախագաhի մամուլի ծառայության հայտարարության մեջ, գրում է Interfax.az-ը:

Կողմերը քննարկել են նաև երկկողմ գործակցության, տնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր:

«Պետությունների ղեկավարները նաև կարծիք են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մակրոնը հունվարի 29-ի երեկոյան ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին խոսել է նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի տարեկան միջոցառմանը: Նա հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Ադրբեջանում կայանալիք ընտրությունները (խորհրդարանական) կարող են դրական ազդեցություն ունենալ ԼՂ կարգավորման ընթացքի վրա և հույս հայտնել, որ գարնանը ինչ-որ առաջընթաց կարող է լինել։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---