Չինաստանում կորոնավիրուսից արդեն 170 մարդ է մահացել. ՌԴ-ն փակել է սահմանը30 հունվարի 2020 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսից մահացության դեպքերը հասել են 170-ի, նաև հաստատվել է վարակման 7711 դեպք: Այդ տվյալները հրապարակել է Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը: Բացի այդ, բացահայտվել է նաև այդ տիպի թոքաբորբով հիվանդանալու ավելի քան 1700 նոր դեպք: Վիրուսի կասկածներ կան նաև 12,167 քաղաքացու վերաբերյալ, գրում է Deutsche Welle-ն: Չինաստանի իշխանությունները հաստատել են նաև կորոնավիրուսով հիվանդության առաջին դեպքը Տիբեթում՝ դա Չինաստանի միակ հատվածն էր, որտեղ վիրուսը դեռ չէր տարածվել: Կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքն է գրանցվել Հնդկաստանում: Վիրուսը հայտնաբերվել է հարավային Կերալա նահանգից հնդիկ ուսանողի մոտ, որն ուսանում էր Ուհանում, տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ «Սինհուա» գործակալությանը հղումով: Ռուսաստանը, իր հերթին, որոշել է փակել Չինաստանի հետ սահմանը: ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն է ստորագրել ՌԴ սահմանը Հեռավոր Արևելքում փակելու մասին՝ որպես կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված միջոց, գրում է ՏԱՍՍ-ը: Չինաստանից դուրս հունվարի 29-ի երեկոյան գրանցվել է կորոնավիրուսով հիվանդանալու ևս 50 դեպք մի շարք երկրներում՝ Ավստրալիայում, Վիետնամում, Կանադայում, Մալայզիայում, ԱՄԷ-ում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Ֆրանսիայում, Հարավային Կորեայում և Ճապոնիայում: Գերմանիայում արդեն 4 մարդ է վարակվել: Նոր կորոնավիրուսով վարակի առաջին դեպքերը կապված էին չինական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքի ծովամթերքի շուկայի հետ: Մինչ հունվարի 1-ին դրա փակումը, շուկայում ծովամթերքից բացի վաճառվում էէին նաև չղջիկներ, հավեր, ճագարներ և օձեր: Ըստ չինացի վիրուսագետների՝ այդ տեսակներից մեկը կարող էր վարակի աղբյուր դառնալ: Պեկինը սահմանափակել է հաղորդակցությունը մի շարք մեգապոլիսների հետ՝ փաստացի կարանտին սահմանելով ավելի քան 56 մլն մարդու համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |