Վարչապետ․ Վերմիշյանի ձերբակալությունը մի կողմից տխուր է, մյուսից՝ ուրախ

Վարչապետ․ Վերմիշյանի ձերբակալությունը մի կողմից տխուր է, մյուսից՝ ուրախ

PanARMENIAN.Net - Փետրվարի 6-ի Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նախօրեին քաղշինպետկոմի նախագահ Վահագն Վերմիշյանի ձերբակալությանը, նշելով, որ թե ուրախ, թե տխուր տարր է տեսնում իրադարձության մեջ։

Նրա խոսքով՝ իրավիճակը տխուր է, քանի որ ՀՀ դրոշի ներքո գործող պաշտոնյայի ձեռքը կարող է երկարել կեղտոտ գործարքի համար, վիրավորական է, որ պաշտոնյան վարչապետի կողմից շնորհվող վաստակավոր շինարարի կոչում շնորհելու միջնորդության համար կարող է կաշառք վերցնել։

«Իսկ ուրախ է այն առումով, որ եթե ՀՀ-ում որևէ մեկը կասկածում էր կոռուպցիան արմատախիլ անելու մեր կամքին ու վճռականությանը, հույս ունեմ, որ այդ մարդիկ հասկացան, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան կարող էին պատկերացնել», - նշել է նա։

Ըստ ԱԱԾ-ի` Վերմիշյանը 1-2.5 մլն դրամի չափով գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց շինաշխատանքներ կատարողների օգտին գործողություններ է արել կամ նպաստել ցանկալի որոշումների արագ կայացմանը։ Բացի այդ, նա 2019-ի հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինընկերության սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, դրա դիմաց որպես կաշառք ստանալով $5000 գումար և մոտ 2․3 մլն դրամին համարժեք շինանյութ։

Վարչապետը պատմել է նաև, որ գիշերը Բավրայում մաքսավորների մասնակցությամբ մաքսանենգության խոշոր դեպք է բացահայտվել։ Նա տարակուսել է՝ արդյոք այդ մարդիկ լուրեր ու սոցցանցեր չեն կարդում։

«Եթե որևէ մեկին թվում է, թե մենք այստեղ հրապարակային մի բան խոսում ենք, իսկ աշխատասենյակներում անում ենք ուրիշ բան, այդ մարդիկ չարաչար սխալվում են, ու մենք արմատախիլ ենք անելու կոռուպցիան ՀՀ-ից, ով մեր այս կամքին կասկածի՝ կճաշակի այդ կասկածների ամենադառը պտուղները», - նշել է նա։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---