Ադրբեջանցի բանկիրի կինը պարտվել է դատարանում. Լոնդոնում գույքի օրինականությունը պետք է ապացուցի

Ադրբեջանցի բանկիրի կինը պարտվել է դատարանում. Լոնդոնում գույքի օրինականությունը պետք է ապացուցի

PanARMENIAN.Net - Ադրբեջանում հափշտակությունների համար դատապարտված Ադրբեջանի միջազգային բանկի նախկին ղեկավարի կինը պարտվել է Լոնդոնի դատարանում: Նա չի կարողացել վերադարձնել Մեծ Բրիտանիայում ունեցած էլիտային անշարժ գույքը: Լոնդոնի բարձր դատարանը փետրվարի 5-ին մերժել է Զամիրա Հաջիևայի բողոքը, որը նա ներկայացրել էր սառեցված ակտիվների վերաբերյալ ստորին ատյանի դատարանի որոշման դեմ:

Դատարանն ուժի մեջ է թողել Լոնդոնից ոչ հեռու գտնվող գոլֆի ակումբի և Լոնդոնի կենտրոնում գտնվող տան իրավունքների սառեցման մասին որոշումը, գրում է Deutsche Welle-ն:

Եթե Հաջիևան 7 օրում չբացատրի անշարժ գույքի գնման համար ծախսած միջոցների ծագումը, ապա Մեծ Բրիտանիայի Հանցավորության դեմ պայքարի Ազգային գործակալությունը կխնդրի դատարանին բռնագանձել գույքը, և հետո կվաճառի այն: Ստացված գումարը կփոխանցվի Մեծ Բրիտանիայի գանձապետարան: Եթե Հաջիևան ապացուցի միջոցների օրինականությունը, գործակալությունը 60 օր կունենա ուսումնասիրելու նրա հաշվեհամարները, որից հետո քննիչները կորոշեն՝ փակել գործը, թե մերժել և հասնել բռնագանձման:

Հայատարարության մեջ նշվում է, որ Լոնդոնի դատարանի որոշումը թույլ է տալիս նոր ծրագրին կեղտոտ փողերի դեմ պայքարի համար գործիքի կարգավիճակ տալ:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը 55-ամյա Հաջիևայի մոտից առգրավել էր մոտ 400,000 ֆունտի ոսկերչական իրեր: Նրա մոտ հայտնաբերել են ավելի քան 50 թանկարժեք զարդ, որոնք աճուրդի են հանվել Christie's-ում: Առգրավվածի մաս է կազմել նաև Boucheron սապֆիրը; Հաջիևան առաջին օտարերկրացին է Մեծ Բրիտանիայում, որից պահանջում են ներկայացնել իր միջոցների ծագումը:

Հաջիևայի ամուսինը 2016-ին հեռակա կարգով Ադրբեջանում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման խարդախության և յուրացման համար: Ջահանգիր Հաջիևն Ադրբեջանի պետական բանկի նախագահն էր:

ՀՀ կառավարությունը 2019-ի դեկտեմբերին ընդունել է ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման մասին օրինագիծը: Ըստ նախագծի՝ ապօրինի է համարվում այն գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Գույքը կարող է բռնագանձվել, եթե կա դատարանի վճիռ, իսկ դատարանում որպես պատասխանող հանդես է գալիս այն անձը, որը համարվում է ենթադրյալ ապօրինի գույքի սեփականատերը, ով դատարանում պատասխանող է ներկայանալու։ Բռնագանձվող գույքը կարող է կամ լինել հօգուտ Հայաստանի, կամ այդպիսի գույքի նկատմամբ հիմնավոր պահանջ ունեցող այլ պետության։

Օրինագիծը ԱԺ դեռ չի ներկայացվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---