ԱԳՆ. Դեսպանների հանդիպումն ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ գործոն չէ խաղաղ գործընթացում![]() 7 փետրվարի 2020 - 16:02 AMT PanARMENIAN.Net - ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն Ադրբեջանում ԼՂ ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ համանախագահ երկրների դեսպանների հանդիպման մասին խոսելիս ասել է, որ դա գործոն չի խաղաղ գործընթացում: Նա հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարության կազմակերպած ոչ կառավարական կազմակերպությունների (GONGO) գործունեությունը, ինչպիսի մտացածին անվամբ էլ նրանք ներկայանան, որևէ գործոն չի հանդիսանում խաղաղ գործընթացում, և ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում դրանց շփումներն իրենց երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամների հետ։ «Կրկնեմ, որ հակամարտության կողմերի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը հստակ է: Սկսած 1992-ից՝ Արցախի իշխանությունները ԼՂ ընտրյալ ներկայացուցիչների կարգավիճակով մասնակցել են խաղաղ գործընթացին: ԼՂ իշխանությունները ՀՀ-ի և Ադրբեջանի հետ մեկտեղ ստորագրել են հրադադարի հաստատման կոչ պարունակող Բիշքեկի արձանագրությունը, իսկ նույն 1994-ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում ամրագրվել է եռակողմ բանակցային ձևաչափը, որը բխում է 1994-ի եռակողմ՝ ԼՂ, Ադրբեջան և Հայաստան հրադադարի համաձայնագրից»,- ասել է նա: Հայաստանի փորձագիտական շրջանակում ակտիվանում են քննարկումներն այն թեմայով, որ խաղաղ գործընթացում առավել մեծանում է ԼՂ ադրբեջանական համայնքի դերը խաղաղ կարգավորման գործընթացում, ինչի մասին են վկայում նաև համանախագահ երկրների դեսպանների հանդիպումը համայնքի ղեկավար Թուրալ Գյանջիալիևի հետ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |