Ավելի քան 21 մլն եվրո՝ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացմանը

Ավելի քան 21 մլն եվրո՝ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացմանը

PanARMENIAN.Net - Մեղրիի սահմանային անցակետի արդիականացմանն ու ընդլայնմանը 21,146,263 եվրո կհատկացվի: Այդ նպատակով Ֆինանսների նախարարությունն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր են ստորագրել:

Անցակետի արդիականացման և ընդլայնման ընդհանուր ծրագրի շրջանակում հատկացումների կեսից ավելին` 10,520,000 և 700,000 եվրոն, հատկացվելու են դրամաշնորհային միջոցներից: Այդ միջոցները Հայաստանին կտրամադրի Եվրամիությունը՝ Եվրոպական հարևանության գործիքի ներքո:

Մեղրիի անցակետի վերակառուցումն ու արդիականացումը ֆինանսավորելու նպատակով ՀՀ ու ՎԶԵԲ-ի միջև համաձայնագիր ստորագրելու մտադրության մասին հայտարարվել էր 2019-ի դեկտեմբերին:

Արդիականացումը պայմանավորված է տարեցտարի անցակետով մարդկանց և ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների հոսքերի աճով: Ծրագրի իրագործումը կնպաստի «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը և կխթանի տարանցիկ փոխադրումները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---