Նախագահը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել է ապրիլի 5-ին![]() 9 փետրվարի 2020 - 20:42 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ստորագրել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու վերաբերյալ հրամանագիրը։ Հրամանագրից բացի, նախագահի կայքում հրապարակվել է նախագահի գործառույթների մասին հատուկ պարզաբանում։ Այնտեղ նշվում է, որ ներկայացված փաստաթուղթն օրենքի նախագիծ չէ, օրենք չէ, այլ Ազգային ժողովի կողմից 2020թ. փետրվարի 6-ի ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումն է, որը հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում: Վերոնշյալ որոշման առնչությամբ Հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթներն ընթացակարգային են և սահմանափակվում են միմիայն և բացառապես Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն եռօրյա ժամկետում հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիր ստորագրելով: «Հարկ ենք համարում նշել նաև, որ հանրաքվեի օր նշանակելով կամ չնշանակելով, Հանրապետության նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից ընդունված և հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաև այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ», - ասվում է պարզաբանման մեջ: Փետրվարի 6-ին «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում անցկացրել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկել նախագծին, ԲՀԿ-ն չի մասնակցել քվեարկությանը։ ՍԴ դատավորները չեն մեկնաբանել ԱԺ քվեարկությունը։ Մինչ նախագծերի ընդունումը՝ ԵԽԽՎ համազեկուցողները հորդորել էին ՀՀ իշխանությանը շտապ կարգով ճշտել Վենետիկի հանձնաժողովի կարծիքն օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |