Փաշինյանի կոչը՝ էժան ավիատոմսերով ՀՀ վերադառնալ և մասնակցել հանրաքվեին

Փաշինյանի կոչը՝ էժան ավիատոմսերով ՀՀ վերադառնալ և մասնակցել հանրաքվեին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտերկրում բնակվող հայերին կոչ է արել մատչելի ավիատոմսեր գնել, գալ Հայաստան և մասնակցել ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին:

«Արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին՝ տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներին, ովքեր շատ ուզում էին մասնակցել 2018 թվականի ոչ բռնի թավշյա հեղափոխությանը , բայց օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն կարողացել, ուզում եմ ասել՝ այդ հնարավորությունը ստեղծվել է: Ձեզ կոչ եմ անում ավիատոմսեր գնել, մինչև ապրիլի 5-ը ՀՀ գալու և հանրաքվեին մասնակցելու համար»,- հայտարարել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ 13 նոր ուղղությությամբ էժան գներով կարող են թռչել ՀՀ:

2020-ին փետրվարի 6-ին ԱԺ-ն ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 10-ին ստորագրել է հրամանագիր՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին:

Ryanair-ը 2020 թվականի հունվարից մուտք է գործել հայկական ավիափոխադրումների շուկա և հունվարից կանոնավոր թռիչքներ է իրականացնում Հռոմից Երևան, Միլանից՝ Երևան, իսկ ամռանից նաև՝ Բեռլինից Երևան: Թռիչքներ իրականացվում են նաև Գյումրիից Մյուսնխեն ուղղությամբ: Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը ապրիլից ևս ուղիղ չվերթներ կիրականացնի Երևանից՝ Վիեննա և Վիլնյուս: Wizz Air-ը հունիսի 1-ից շաբաթական երկու չվերթ կիրականացնի նաև Երևանից կիպրական Լառնակա, իսկ Ryanair-ը՝ Պաֆոս:

Ըստ վարչապետի՝ արդեն իսկ հայտարարվել կամ հայտ է ներկայացվել 13 ուղղությունով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---