Մարուքյան. Եթե բավարար թվով ստորագրություն լինի՝ կդիմենք ՍԴ

Մարուքյան. Եթե բավարար թվով ստորագրություն լինի՝ կդիմենք ՍԴ

PanARMENIAN.Net - Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստ է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու հանրաքվե անցկացնելու մասին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը, եթե պատգամավորների կողմից բավարար թվով ստորագրություններ լինեն: Այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, փոխանցում է Aysor.am-ը:

Մարուքյանն այս հայտարարությամբ պատասխանել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, ով մինչև այդ նշել էր՝ եթե Ազգային ժողովի պատգամավորների 1/5-րդը դիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելով նախագահի որոշումը կամ հրամանագիրը, ապա ՍԴ-ն է լինելու այն սուբյեկտը, որը որոշելու է՝ կկասեցնել գործընթացը, թե՝ ոչ:

«Բայց ստորագրություն չկա։ Եթե լինեն՝ պատրաստ ենք։ ԲՀԿ-ն հայտարարել է, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանն է սպասում, հետևաբար իրենք այս փուլում նախաձեռնությանը չեն միանա։ Դրա համար մեզ այդ հարցով դիմելն անիմաստ է։ Եթե բավարար թվով ստորագրություններ չեն հավաքվում, նախաձեռնենք՝ ի՞նչ անենք։ Մենք 17 ստորագրություն ունենք, 10 հատ էլ բերեք՝ դիմենք», - ասել է Մարուքյանը:

Փետրվարի 9-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին: 2020-ին փետրվարի 6-ին ԱԺ-ն ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---