ԱԳ նախարարը հույն պաշտոնակցի հետ քննարկել է Կիպրոս-ՀՀ-Հունաստան գագաթնաժողովը![]() 10 փետրվարի 2020 - 18:15 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր հույն գործընկեր Նիկոս Դենդիասի հետ հեռախոսազրույցում քննարկել է Երևանում Կիպրոս-Հայաստան-Հունաստան ձևաչափով գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքները: Զրուցակիցներն ընդգծել են գործակցության եռակողմ հարթակի կարևորությունը երկրների միջև ձևավորված գործընկերության և տարածաշրջանային գործակցության ամրապնդման գործում: Հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարներն անդրադարձել են հայ-հունական օրակարգին առնչվող երկկողմ հետաքրքրության հարցերի: Նաև մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային հրատապության հարցերի շուրջ: 2020-ին Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ղեկավարների և/կամ կառավարությունների մակարդակով առաջին գագաթնաժողովը կհյուրընկալի Հայաստանը: Երեք երկրի` ընդհանուր արժեքների, մշակույթի և ժառանգության վրա հիմնված եռակողմ գործակցությունն առաջնորդվում է միջազգային իրավունքի և ՄԱԿ կանոնադրությամբ ամրագրված նպատակների և սկզբունքների նկատմամբ հարգանքի սկզբունքներով: Նշվել է, որ այս եռակողմ համագործակցության միակ նպատակը խաղաղության, կայունության և բարգավաճման խթանումն է մասնակից երկրների միջև լայն քաղաքական երկխոսության և գործակցության միջոցով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |