Մնացականյան. Ադրբեջանը ՀՀ և Արցախի հասցեին շինծու մեղադրանքներ է հնչեցրել11 փետրվարի 2020 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը շինծու և անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի և Արցախի հասցեին՝ դրանք ամբողջովին հերքվում են: Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենի Միջուկային անվտանգության հարցերով միջազգային համաժողովում՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ելույթին: Մամեդյարովը համաժողովում հայտարարել է, թե Ադրբեջանը «իր տարածքի 20 տոկոսի օկուպացիայի» պատճառով չի կարողանում վերահսկել տարածքը և դա բարենպաստ պայմաններ է ստեղծում անօրինական գործունեության, այդ թվում՝ միջուկային ահաբեկչության համար: Մնացականյանի խոսքով՝ Արցախի տարածքն ամբողջովին ԱՀ իշխանությունների լիարժեք և օրինական վերահսկողության ներքո է, և ոչինչ հակառակը չի մատնանշում: Արցախի ղեկավարությունը մշտապես բաց է միջազգային գործակցության համար, և ադրբեջանական մեղադրանքները կարող են հեշտությամբ ստուգվել և առ ոչինչ ապացուցվել: «Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի վճռական հանձնառությունը միջուկային զինաթափման, միջուկային զենքի չտարածման և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման մեր համատեղ նպատակներին և հաջողություն մաղթել համաժողովին»,- ասել է ՀՀ արտգործ նախարարը: Ըստ Մնացականյանի՝ Հայաստանի կառավարությունը շարունակաբար գործակցում է իր միջազգային գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ մակարդակներում՝ միջուկային մաքսանենգության դեմ պայքարում իր ազգային կարողություններն առավել ամրապնդելու ուղղությամբ: Միջուկային անվտանգության միջազգային երկրորդ համաժողովը 2016-ին էր: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |