Վիտալի Բալասանյանն Արցախի ԿԸՀ է տարել նախագահի թեկնածուի փաստաթղթերը

Վիտալի Բալասանյանն Արցախի ԿԸՀ է տարել նախագահի թեկնածուի փաստաթղթերը

PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ին Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է «Արդարություն» կուսակցության կողմից որպես նախագահի թեկնածու առաջադրված Վիտալի Բալասանյանի փաստաթղթերը:

Փետրվարի 10-ի ժամը 17.00-ի դրությամբ մարտի 31-ին անցկացվելիք ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել երկու թեկնածու:

Ավելի վաղ Արցախի ԿԸՀ «Անկախության Սերունդ» կուսակցության կողմից որպես նախագահի թեկնածու ներկայացվել էին Ռուսլան Իսրայելյանի գրանցման փաստաթղթերը:

ԱԺ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների (դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթեր ԿԸՀ-ում դեռ չեն գրանցվել:

Արցախի նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան մարտի 31-ին: Արցախի նախագահ Բակո Սահակյանը չի մասնակցելու ընտրություններին:

Երկրի նոր Սահմանադրությամբ՝ 2017-2020թթ. ԱՀ համար անցումային փուլ է, որի ընթացքում օրենսդրությունն ու կառավարման կարգը պետք է համապատասխանեցվեն նախագահական կառավարման մոդելին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---