Հանրաքվեի օր նշանակելով՝ ՀՀ նախագահը չի բացառել քննարկումները, այդ թվում՝ ՍԴ հետ

Հանրաքվեի օր նշանակելով՝ ՀՀ նախագահը չի բացառել քննարկումները, այդ թվում՝ ՍԴ հետ

PanARMENIAN.Net - Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի բացառում իր կողմից հետագա քննարկումների շարունակումը, ինչպես նաև խորհրդատվական կարծիքի համար միջազգային կառույցներին և փորձագետներին դիմելը: Այդ մասին ասվում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության մեջ՝ ի պատասխան հանրաքվեի մասին ԶԼՄ-ների հարցերին:

«Հանրապետության նախագահը ստորագրել է ապրիլի 5-ը հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիրը՝ ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածի դրույթներով, որի համաձայն Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե:

Միաժամանակ, կարևորելով սահմանադրական բարեփոխումները, ինչպես նաև օրենքի գերակայությունը պահպանելու, Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձր պահելու անհրաժեշտությունը, Հանրապետության նախագահը չի բացառում իր կողմից հետագա քննարկումների շարունակումը, հասարակական-քաղաքական խմբերի, մասնագիտական համայնքի, պետական մարմինների՝ Ազգային ժողովի, կառավարության, ՍԴ հետ խորհրդատվությունների անցկացումը, խորհրդատվական կարծիքի համար միջազգային համապատասխան կառույցներին և փորձագետներին դիմելը»,- ասվում է հայտարարության մեջ:

Նախագահը մշտապես արտահայտել է իր սկզբունքային դիրքորոշումը պետական և հասարակական կյանքին առնչվող որոշումները ժողովրդի անմիջական կամարտահայտությամբ՝ հանրաքվեով որոշելու նպատակահարմարության և անհրաժեշտության մասին:

Փետրվարի 9-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին: 2020-ին փետրվարի 6-ին ԱԺ-ն ընդունել էր Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---